«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանն այսօր Երեւանի թիվ 156 դպրոցում տեղակայված 16/6 տեղամասում քվեարկեց հանուն նոր Հայաստանի: Նա քվեարկության էր եկել կնոջ եւ մեկուկեսամյա դստեր հետ: Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում, թեկնածուն ասաց, որ հույս ունի, որ այս ընտրությունների արդյունքում հին համակարգը ետ չի գալու: Համենայնդեպս, ինքն իր քվեարկությունն այդպես է կատարել:
Եթե իրենց ուժն այս ընտրությունների արդյունքում խորհրդարանում չհայտնվի, հոգ չեն համարում: Ասում է`շատ գործեր ունեն անելու: Aravot.am-ի հարցին, եթե քվեարկության արդյունքներն իրենց չբավարարեն`կբողոքարկե՞ն ընտրությունների արդյունքները՝ պատասխանեց. «Եթե ընտրություններն արդար լինեն, ցանկացած արդյունք մեզ կբավարարի»:
Ընտրախախտումների մասին փաստեր հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչները դեռ չեն արձանագրել: Որոշ խախտումների մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, բայց դրանք, ասում է, փաստական հիմքեր չունեն:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ