Նոր Նորքի Գայի պողոտայի բարձրահարկ շենքերի վերելակներն ակտիվ «քարոզչություն» են կատարում քաղաքական երկու ուժերի օգտին: Նրանց պատկերները մնացել են քարոզարշավը սկսվելուց մինչ օրս:
Հասկանալի է, ապակիները կոտրել չեն կարող, եւ հնարավոր ԱԺ պատգամավորության թեկնածուների «կազմկոմիտեներն» այդ հաշվարկով էլ դրանք թողել են վերելակների ներսում:
Կան բարձրահարկեր, որոնց վերելակներից դուրս էլ՝ շենքի պատերին մինչ օրս պահպանվել են թեկնածուների ցուցապաստառները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ