Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները լավ կանեն լռեն այդ առումով. սիրուն չէ՝ կասեր իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը. Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 09,2018 13:48

«Շատ լավ տրամադրությամբ եմ եկել քվեարկության. գիտեք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց ճնշումների, առանց փող վերցնելու, առանց խախտումների, հանգիստ, իր կամքով գա ընտրության»,- 13/13 ընտրատարածքում քվեարկությունից հետո հայտարարեց ՄԵՆՔ դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը:

Նա հավաստիացրեց՝ իր կյանքի տասնութ տարիները նվիրել է դրան: Արամ Սարգսյանն ասաց՝ միշտ գերկարևոր է համարել արդար ընտրությունները. «Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ տեղը կընկնի: Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ելքը թե′ դահլիճում է, թե′ դրսում, ու լավ արդյունք տալու ելքը բոլորով ենք տալու: Միանշանակ այսօրվա և ապագայի, անցյալի թողածը լավ հիշողությունները վառ պահելու և դրանք շարունակելու համար եմ քվեարկել»:

Արամ Սարգսյանը նկատեց՝ իր մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն էր քարոզիչների հավասարության, հնարավորությունների և ամեն ինչի առումով. «Միակ թերությունը, որից անընդհատ բողոքում էին, կարճ ժամանակն էր: Միգուցե դա մեզ համար նշանակություն ուներ, քանի որ ՄԵՆՔ-ը նոր ձևավորված էր, բայց մնացած առումով, կարծում եմ նրանք, որոնք հանրությանը հայտնի էին, նրանց համար դա էլ խոչընդոտ չէ»:

Հիշեցմանը՝ ՀՀԿ-ականները բարձրաձայնում էին պաշտոնական դիրքի չարաշահումների մասին, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ցանկացած մեկը կարող էր  բարձրաձայնել դրա մասին բացի ՀՀԿ-ից. իրենք լավ կանեն լռեն այդ առումով. սիրուն չէ՝ կասեր իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31