Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրություններին օգնողների ու վատ տեսնողների թիվը նվազել է

Դեկտեմբեր 09,2018 13:35

Վանաձորի թիվ 23/29 ընտրատեղամասում գրանցված 1966 ընտրողներից ժամը 11:00-ի դրությամբ ընտրության էր եկել 205 քաղաքացի: Ընտրատեղամասի նախագահ Էմմա Խաչատրյանն ասաց, որ խախտումներ չկան, միակ խնդիրն այն է, որ ոմանք ընտրական կարգին ծանոթ չեն. «Մեծ խախտումներ չկան: Ընտրողներն ինչ-որ բանում շփոթվում են, մենք ուղղորդում ենք իրենց: Օրինակ, ավել թերթիկները հետները դուրս են բերում, կամ ծրարի մեջ չեն դնում, կամ ծրարը գցում են այնտեղ, որտեղ պետք է թերթիկները գցեն: Նման բաներ են արձանագրվել միայն»:

Էմմա Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով՝ այս ընտրություններին օգնող անձանց եւ վատ տեսողություն ունեցողների թիվը նվազել է. «Ինձ հետ պատահել է նախորդ ընտրություններին, որ օրինակ՝ երիտասարդ ամուսիններով եկել են, ամուսինը երիտասարդ կնոջն ուզեցել է օգնի: Բայց, իհարկե, չենք թողել, ջահել կնոջն ինչի՞ օգնի, լավ տեսնում է, խելքն էլ տեղն է: Երեւի ամուսին ու կին միակարծիք չեն եղել, ուզեցել է ստիպի: Բայց հիմա նման դեպքեր չեմ նկատել: Որ ծեր է լինում, կամ հիվանդ մարդ թույլ ենք տալիս, որ օգնեն: Տեսողության հարցեր ունեցողների համար էլ խոշորացույց ունենք: Չնայած նման դեպքեր դեռ չեն գրանցվել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31