«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (ՍԾՀԿ) մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչեւ ժամը 12-ն ընկած ժամանակահատվածում մի շարք խախտումներ են գրանցել:
«Մինչ այս ժամը ահազանգեր ենք ստացել, որ ռեյտինգային թեկնածունեի անունների հերթականությունը քվեաթերթիկներում չի համապատասխանում ԿԸՀ-ի կայքում նախօրոք հրապարակված հերթականությանը:
38/28-ի տեսախցիկով ոչ քվեատուփն է երեւում, ոչ քվեախցիկները, իսկ 35/17-ում քվեարկող զինվորականները քվեախցերից ընդամենը կես մետրի վրա են խմբված, սպասում են իրենց հերթին: Ու իրենց ոչ ոք չի խնդրում խելամիտ հեռավորություն պահել»,- հայտնեց «Սասնա ծռերի» մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ