Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի մասին. «Արդարացի՞ է` կարդարացնեն, մեղավո՞ր է` կպատժվեն»

Դեկտեմբեր 09,2018 13:11

Այսօր ընտրության եկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: ԲՀԿ առաջնորդն ի պատասխան ասաց, որ այդ հարցը իրավական դաշտում է եւ որ իրավապահ մարմինները պետք է այդ հարցին գնահատական տան. «Այդ հարցն այսօր ամեն մեկն իր կարծիքն ասելով չի լինի: Կպարզվի, կճշտվի համապատասխան, դա բոլորն էլ կիմանան»:


Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ քաղաքական ճնշում է, դատարանների վրա ճնշում կա, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Դա պարզ կլինի քննությունից հետո, որը պատրաստ է Եվրադատարան դիմելու, ասենք թե, այսօր ամեն մեկն իր կարծիքն ասելով, ես եզրակացություն անե՞մ, հիմնական կա օրենք, բոլորը այս երկրում օրենքի, օրինականության առաջ հավասար են: Կճշտվի կասեն, արդարացի՞ է կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժվեն, այնպես, որ,ամեն մեկն իր եզրակացությունն ասելով չի կարելի: Այսօր կան իրավապահ մարմիններ, որոնք քննություն են կատարում, եւ ամեն մեկն իր քննության համար պատասխանատու է: Կդիմեն Եվրադատարան, ստեղ, ընդեղ: Ասում ա՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Մեղավոր ա կպատժվի, մեղավոր չի կարդարացվի»:

Հարցին գո՞հ եք Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելուց, նրա քայլերից: Այն դիտարկմանը, թե չի քննադատել Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես առաջին օրվանից աջակից եմ եղել, կողքն եմ եղել, ձայն ենք տվել, ամեն ինչ, ստորագրել ենք ո՞նց կարող ա պատահի, ախր դուք նենց հարցեր եք տալիս: Ասում ա` չեք քննադատել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ քննադատեմ, որ ես նրա աջակից եմ եղել»:

Հարցին, թե 7 ամիս է անցել, գո՞հ եք Փաշինյանի քայլերից, պատասխանեց՝ «Եղբայր ջան, յոթ ամիս է, բայց հլը նոր սկսում է, խորհրդականություն, մարդուն հնարավորություն տրվի լիարժեք աշխատելու, գործելու, իրականացնելու: Եթե ցանկանում ենք, որ այսօր լավ բան լինի, պիտի ազգովի միասնական լինենք: Ոչ թե ամեն մեկը կանգնի մյուսի վրա ցեխ շպրտի»:

Այն հարցին էլ, թե երբեւէ որեւէ ընտրությունների ժամանակ աջակցե՞լ է Էդմոն Մարուքյանին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ինչ որ կա` թողնում եմ ձեր հայեցողությանը: Ծառուկյանը հզոր մարդ է, Ծառուկյանը առաջին օրվանից քարոզարշավի կոչ է արել եւ իմ թիմին եմ ասել՝ որեւիցե մեկի վրա ցեխ շպրտել չլինի: Դուք գնացեք, աշխատեք, ներկայացրեք ձեր մոտեցումը, ձեր ծրագիրը, որ այսօր անհարժեշտ է, որպեսզի մեր ժողովուրդն այս վիճակից դուրս գա: Մարդիկ ուզում են, որ իրական կյանքում բան փոխվի, իսկ այսօր ով կարա այդ ծանրության տակ մտնի, ոչ թե ճարտար խոսելով, այլ իրական, ապրած կյանքում պետք է ցույց տան, ոլորտ, աշխատանք, սկզբունք, մոտեցում եւ իր խոսակցականը պետք է համապատասխանի իր գործունեությանը: Մարդը ճարտար խոսում է, բայց բան չի արել»:

Գագիկ Ծառուկյանը իր ընտրությունը կատարեց Առինջ գյուղի թիվ 29/29 ընտրատեղամասում, որը տեղակայված էր սուպերմարքեթի շենքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31