ՀՀԿ թեկնածու Արմեն Աշոտյանն այսօր քվեարկության էր եկել որդու հետ: Նա քվեարկեց 10/33 ընտրատեղամասում ու բողոքեց, որ նոր իշխանությունների օրոք ընտրատեղամասի կահավորանքը սխալ է: Ընտրատեղամասի տարածքն իսկապես չափազանց փոքր էր, հանձնաժողովի անդամներն ու քվեախցիկը իրարից բաժանում էր հազիվ 1 մետր, բացի այդ, քվեախցիկների մոտ տեղադրված էր նաեւ տեսախցիկ:
Ընտրատեղամասում Աշոտյանին նույնպես դիտողություն արեցին՝ քվեախցիկ էր մտել որդու հետ:
Քվեարկելուց հետո Աշոտյանն ասաց, որ կուզենա ունենալ Հայաստան, որտեղ չկա սեւերի եւ սպիտակների, յուրայինների եւ ախոյանների բաժանում, իսկ բաժանարար գծերը միայն մարզական դաշտերի բաժանարար գծերը կլինեն. «Կուզենամ ունենալ Հայաստան, որի սահմանն անցնում է հայի ամենաբարձր երեւակայության հայրենիքի մասին պատկերացումը, Հայաստան, որտեղ իմ թոռները կկարողանան հիշել իրենց անցյալը, քրիստոնյա կլինեն, նկատի ունեմ բարոյական արժեհամակարգը: Այդպիսի Հայաստանի օգտին եմ քվեարկել»:
Լրագրողներն ասացին, որ ընտրատեղամասից բողոքում էիք, բայց ձեր օրոք էլ էր այդ ընտրատեղամասը՝ Աշոտյանը հակադարձեց՝ ասելով, որ ինչ իր 18 տարեկանը լրացել է, Արեշում է բնակվում ու քվեարկության գնացել է. «Նեղ էր, քվեարկությունը ապահովելու համար, իմ երեխուն դիտողություն արեցին, որ հետս մտավ քվեախցիկ, բայց այնտեղ ցանկացած անկյունից երեւում էր, թե ով ոնց է քվեարկում: Տեսաք, 5 հոգի ավել մտաք՝ տեղ չկար շարժվելու»:
https://www.facebook.com/aravot.am/videos/362569737835031/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
այս «ձեր օրոք էլ»ի հանկերգը, դեռ որքա՞ն պիտի տեւէ…
լաւ, իրենց օրոք, ահաւոր էր… անտանելի… սեւից աւելի սեւ… ամէն բան վատ էր, ու միայն վատ… վատե՛ր, չարե՛ր, գացէք անհետացէ՛ք…
սակայն, նորերը նոր հորջորջուեցան, քանի որ տարբեր պիտի ըլլային
հիմա լաւ, այս տղան շիտակ անձը չէ, գանգատելու համար որ հիմա, լաւ չէ
բայց մնացեալներուն կողմէ, առարկայականօրէն, վերոնշյալ հանկերգը արդա՞ր է…
եթէ առաջ ալ վատ էր, հիմա ալ գոնէ նոյնքան վատ է եթէ ոչ աւելի, ինչո՞ւ համար այս ամէն իրարանցումը