Վանաձորի թիվ 23/50 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են առանց խախտումների: Մինչ ժամը 11:00-ն այստեղ ընտրողների պասիվություն է եղել, հետո սակայն բնակիչներն ակտիվացել են: Թիվ 17 դպրոցում, որտեղ տեղակայված է ընտրատեղամասը, դրսի պատերին փակցված են տարբեր կուսակցությունների թեկնածուների քարոզչական պաստառներ:
Ընտրատեղամասի նախագահ Վահան Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, սակայն հերքեց. «Ոչ մի խախտում չի արձանագրվել, ամեն ինչ նորմալ է: Ժողովուրդն էր մի քիչ պասիվ, բայց արդեն ակտիվացան: Ընտրատեղամասի տարածքում եւ մոտակայքում չկա, թե դրսի կողմից ուրիշ պատերին կան, ես չեմ նայել, չգիտեմ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ