«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար եւ լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով գրանցված խախտումների մասին, նշեց, որ դրանք հիմնականում տեսախցիկների հետ են կապված, ինչի մասին տեղեկացրել են նաեւ իրենց ֆեյսբուքյան էջում: Մասնավորապես Լոռու մարզի 25/58 տեղամասում տեսախցիկը չի ցուցադրում ընտրախցիկը, Ավան 29/29-ում օրենքով սահմանվածից ավել քանակության մարդիկ են տեղամասում եւ այլն:
Հայկ Գրիգորյանը ընտրությունների ընթացքը նորմալ է գնահատում, թեեւ շեշտում է, որ մասնակցության աստիճանը ցածր է: Դա էլ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը պայմանավորում է նրանով, որ առաջվա նման մարդկանց զանգվածաբար չեն տանում ընտրատեղամասեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ