Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քվեարկեց 1/20 ընտրատեղամասում՝ ԵՊՀ մասնաճյուղ:
Էդմոն Մարուքյանը եկել էր քվեարկության որդու՝ Քրիստիանի հետ: Նրանք նախ հերթ կանգնեցին, քանի որ այս ընտրատեղամասում բավականին մեծ էր ընտրողների թիվը: Այնուհետև քվեարկեցին:
Քվեարկությունից հետո Aravot.am-ի հարցին՝ այսօ՞ր էլ է եկել երկրորդը լինելու տրամադրվածությամբ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ մենք երկրորդն ենք:
Հարցին՝ այս ընտրություններին Գևորգն իր համար աշխատե՞լ է, Էդմոն Մարուքյանը կատակով պատասխանեց. «Անցյալ ընտրություններին էլ Գևորգը թամամ մեզ համար չի աշխատել: Իսկ այս ընտրություններին բազում գևորգներ են մեզ համար աշխատել՝ նրանք ՀՀ քաղաքացիներն են, մեր վստահված անձինք, մեր անդամները»:
Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ