Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք, ճիշտն ասած, բացարձակ վարչական լծակների վրա հույս չենք դրել». Վիգեն Սարգսյան

Դեկտեմբեր 09,2018 12:33

ՀՀԿ ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանն այսօր քվեարկեց 9/47 տեղամասում:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն. «Անկախ նրանից թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ պետք է անել, այսօր տանը նստելն է: Պետք է գնալ եւ քվեարկել: Կատարել ընտրություն, կողմնորոշվել եւ գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապում է երկրի ապագան: Ես ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն»:

Նա ասաց, որ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել. «Այսօրվա քվեարկությունից հետո ես ակնկալում եմ, որ կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետեւողականության վրա եւ չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերն այս տարածաշրջանում»:

Հարցին՝ առանց վարչական լծակների է ՀՀԿ-ն գնում ընտրության, մտահո՞գ եք՝ նա պատասխանեց. «Մենք, ճիշտն ասած, բացարձակ վարչական լծակների վրա հույս չենք դրել: Մենք հույս ունենք, որ մեր մտահոգությունները, մեր մոտեցումները հասցրել ենք հասարակությանը եւ հույս ունենք, որ հասարակությունը այսօր կվստահի մեզ եւ կտա իր ձայնը հավասարակշռող կարեւոր գործոնին»:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ քարոզարշավի ժամանակ իրենց թեկնածուների, վստահված անձանց նկատմամբ ճնշումների մասին նշել են:

Նա ասաց, որ ընտրություններից հետո եթե բողոքարկելու հիմքեր տեսնեն, իհարկե, կբողոքարկեն ընտրությունների արդյունքները:

https://www.facebook.com/aravot.am/videos/308912629956931/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Կը համարէի որ միայն տկարամիտները ատակ են խաբուելու և փճանալու-
    Այս ընտրութիւններուն յայտնաբերեցի որ խելօք և զարգացած անձերն ալ ենթակայ են զոհուելու փառասիրութեան խորանին… ՛՛ Corruptio optimi ‘ pessima ” – Լաւագոյնին փճացումը շատ վատ բան է ;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31