Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյանը նեղվեց «Հ1»-ի կամերայի» բացակայությունից

Դեկտեմբեր 09,2018 12:22

Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Նա քվեարկեց հանուն «արարչագործական Հայաստանի»:

Մինչ քվեարկությունը, սակայն, Լեւոն Շիրինյանը 10-15 րոպե սպասում էր, զանգեր էր կատարում: Ապա լրագրողներին հարցրեց. «Էս կամերաներ չկա՞ն»: Թվարկեցինք թե որ «կամերաներն» են ներկա: Հետեւեց հաջորդ հարցը`«բա «Հ1»-ը չկա»: Մի քանի զանգեր կատարելուց եւ համոզվելուց հետո, որ Հանրային հեռուստաընկերությունը չի գալու, Լեւոն Շիրինյանն ի վերջո մոտեցավ լրագրողներին եւ ասաց իր խոսքը:

Մանրամասները`տեսանյութում

Խոսքն էլ այս էր. «Ընտրարշավը բավական հաջող անցկացրեցինք: Մեզ հաջողվեց ունենալ ընտրապայքարին մասնակցող բավական մտավորական շերտ, որոնք հանրությանը ներկայացրեցին այն գաղափարները, որոնք Հայաստանը կտանեն դեպի արարչագործական Հայաստան»: Նաեւ, որպես երիտասարդ կուսակցություն, հանրությանը ներկայանալը շատ հեշտ է եղել, քանի որ ինքն ու իր համախոհները տարիներ շարունակ ակադեմիական հետազոտություններ են ունեցել լուծումների վերաբերյալ: Արդյունքում`«ընտրարշավը տարանք գաղափարական, քաղաքական գործընթացին մոտ լինելու եւ Հայաստանին ներկայացրեցինք վերակերտումի կոմպլեքս ծրագիր»: Դա էլ`Հայաստանը քարի համաշխարհային լաբորատորիա դարձնել է, քանի որ եթե Հայաստանում արդյունաբերություն չի լինելու, ապա հնարավոր չէ ոչ աշխատավարձերի, ոչ էլ թոշակների հարց լուծել: Իրենք գտնում են, որ հայկական քարն ավելի արժեքավոր է, քան ադրբեջանական նավթը»:

«Մենք էկրաններից չիջանք, նոր տեխնոլոգիաներ կիրառեցինք եւ հանրությանը հասցրեցինք շատ շատ բաներ»,- ասաց նա`քվեարկությունից իր ակնկալիքները թողնելով ընտրողին: Ամեն դեպքում, ենթադրում է, որ խորհրդարանում կկարողանան ունենալ «բավականին ազդեցիկ աջ-կենտրոնի կառույց»: Ընտրողներին էլ կոչ է անում քվեարկել «արարչագործական Հայաստանի օգտին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մի՛ նեղուիր յաո, Լեւոն…

    աջ-կենտրոնը բացառիկ դիրք է

    ձախ-կենտրոնն ալ, վատը չի

    կարեւորը՝ արմատական կենտրոն չըլլալն է

    ատիկա գէշ է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31