Aravot.am-ը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (ՍԾՀԿ) մամուլի խոսնակ Վահագն Ավագյանից մեկնաբանություն խնդրեց «Ականատես» դիտորդական առաքելության զեկույցում քարոզարշավի ընթացքում գրանցված` «Սասնա ծռերին» վերաբերող խախտումների մասին:EL_interim report_20181207
Զեկույցում մասնավորապես նշված էր, որ Մալաթիա Սեբաստիայում չսահմանված վայրերում նկատվել են ՍԾՀԿ-ի պաստառներ, Երևանի Կենտրոնում՝ թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ՝ Թումանյան փողոցի լապտերների և սյուների վրա, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի գնացքների դռներին փակցվել են ՍԾՀԿ տարբերանշաններ։
«Մենք չենք ողջունում նման բաները, մեր կողմից կազմակերպված հորդորներ չեն լինում, բայց հասկանում ենք նաեւ, որ դժվար է, վերահսկել բոլոր համակիրների, գաղափարակիրների գործողությունները: Պարզ է, որ կլինեն թերություններ, ուստի բազմիցս հորդորել ենք, որ որտեղ խախտումներ են նկատվել, անպայման վերացվեն»,-ասաց «Սասնա ծռերի» մամուլի խոսնակը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
այտեղ, ժամը առաւօտեան 03:00ի կողմերն է
չեմ կրնար կոր քնանալ,
քանի որ այդտեղ սա ընտրութիւնները կան
որոշած էի բան մը չգրել, ընթացքին,
բայց ինչպէ՞ս դիմանամ…
այս մարդիկը հայ ոստիկանատուն գրաւեցին, հայ պատանդներ բռնեցին, հայ ոստիկաններ մեռան, իրենք ալ վէրքեր ստացան,
եւ հիմա… մե՜ծ խնդիր է որ ընտրական պաստառները սխալ տե՞ղ փակցուցած են !??!
չեմ գիտեր… մասնաւո՞ր կ’ընէք, ասանկ ըլլալու համար…
մեղք որ քունս կը զոհեմ կոր…
գիշեր մը եւս…
պատմական օր է եղեր
yeah, sure…