Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ «Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ, տո սաղին էլ լսել են»․ «Ա1+»

Դեկտեմբեր 09,2018 11:54

Արթուր Վանեցյանը չցանկացավ խոսել հայտնի գաղտնալսումից, սակայն հետո փոշմանեց եւ խոսեց:

«Գաղտնալսման տեքստը  բոլորդ լսել եք, բոլորդ գիտեք, գաղտնալսումը մոնտաժված է: Վարչապետին, եթե ԱԱԾ տնօրենը զեկուցում է մի տեղեկատվություն, ինքը չի մանրամասնում, թե որտեղից ստացավ տեղեկատվությունը, ոչ մեկ դատարանի վրա ճնշում չի գործադրել: Ես շատ բան գիտեմ, ես այնքան բան գիտեմ, որ չեք պատկերացնում: Կա գաղտնալսում, եւ ես որեւէ բան չեմ ասել, որ երբեւիցե կամաչեմ, չեմ արել մի բան, որ պարզ երեսով չկարողանամ նայել ժողովրդի եւ հասարակության աչքերին, ինչ-որ կա եղել ա, իմ բջջային հեռախոսը տրվել է անկախ փորձագիտական մարմնին: Եկեք մի գնահատեք, որ ազգային անվտանգության սպառնալիք կա, ոչ, Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ, տո սաղին էլ լսել են: Սպառնալիքը կլինի պատերազմը»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ  Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելուն, Վանեցյանն ասաց, որ Շահնազարյանին բերման ենթարկելու հիմք չունեն:

«Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իր կողմից արված առերեւույթ  հայտարարությունների վերաբերյալ, նա չի ներկայացրել, չի ներկայացրել որևէ հիմնավորող փաստարկ: Կոչ եմ անում բոլորին՝ քաղաքական, պետական գործիչներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր կունենան, կամ ունեն տեղեկություններ, Արցախի հարցի շուրջ, թող ասեն: Բոլորը կգնահատեն Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները: Խրոխտ ձայնով ու լուրջ դեմքի արտահայտություններով արված հայտարարությունները, միշտ չէ, որ պետք է լուրջ ընդունել»,- եզրափակեց Արթուր Վանեցյան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո… նայիս նէ, քիչ մը Մերկելին կը նմանիս դուն, ակաս
    թեթեւ մըն ալ չինական բան մը կայ, երեսիդ վրայ, նոյնիսկ խօսակցութեանդ մէջ

    դու ըսէ հելէ, ֆուտպոլը ինչպէ՞ս է, ֆուտպոլը, ախր

    գնդակը կլո՞ր է

    չես գիտեր, Հայաստանի մէջ, կրնայ քառակուսի ըլլալ…

    որպէսզի լաւ խաղան, այդտեղ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31