Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսինե Հարոյան. «Վերջապես  կունենանք քաղաքական, գաղափարական խորհրդարան»

Դեկտեմբեր 09,2018 11:05

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Լուսինե Հարոյանը քվեարկեց 9/36 տեղամասում:

Aravot.am-ը հարցրեց, թե թեկնածուն հանուն ինչի է քվեարկել: «Հանուն այն գործի, որ մենք սկսեցինք ապրել մայիսին եւ դեռ պիտի շարունակենք: Քվեարկել եմ հանուն բոլորի պայծառ ապագայի»,-ասաց տիկին Հարոյանը:

Ասաց, որ արդյունքները երեկոյան պարզ կլինեն, սակայն ինքը մեծ ակնկալիքներ ունի. «Հուսով եմ, որ վերջապես մենք կունենանք քաղաքական խորհրդարան, գաղափարական խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մարդիկ, որոնք իսկապես երկրի ճակատագրով  մտահոգ կլինեն…Մտահոգ բառը հիմա մի քիչ ուրիշ է դարձել, բայց այս պահին ավելի հարմար բառ չգտա: Կլինեն մարդիկ, որոնք իրենց մասնագիտական հմտությունները, կարողությունները կներդնեն երկրի առաջընթացի համար»,-ասաց Լուսինե Հարոյանը:

Հարցրինք, եթե չհայտնվեն խորհրդարանում, զբաղվելո՞ւ են քաղաքականությամբ` որպես ակտիվ արտախորհրդարանական ուժ, թե՞ սա մեկանգամյա մասնակցություն էր քաղաքական կյանքին:

«Միանշանակ շատ ակտիվ ենք լինելու, շարունակելու ենք մեր գործունեությունը, եթե  անգամ չհաղթահարենք: Մենք մեծ ծրագրեր ունենք ապագայի հետ կապված: Այլեւս մեր հայրենիքը չեն զիջելու ոչ մեկին»,- ընդգծեց «Ազգային առաջընթացի» առաջին համարը:

Հավելեց, որ առավելագույնս օգտագործել են քարոզարշավի ժամանակը` իրենց գաղափարները տեղ հասցնելու համար, օգտագործել են նաեւ բոլոր անվճար հարթակները, որովհետեւ հզոր ֆինանսական կարողություններ չունեին, ինչպես այլ կուսակցություններ: «Հուսով եմ, որ մենք կարողացանք ներկայանալ, եւ մեզ ընտրողները ճանաչեցին»,-հավելեց նա:

Ընտրակաշառքի մասին էլ խոսք գնաց: Պատասխանելով լրագրողների հարցին` տիկին Հարոյանն ասաց. «Կոնկրետ ընտրակաշառքի դեպքերի մասին չեմ լսել, բայց լսել եմ միջնորդավորված դեպքերի մասին, ինչպես, օրինակ, ուսանողների վարձավճարներ տալը մինչեւ ընտրությունները, կարծում եմ այդ կարգի բարեգործությունը տեղին չէ հենց ընտրություններից առաջ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31