ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր՝ վաղ առավոտյան, նույնպես մասնակցեց քվեարկությունը, իր խոսքով՝ քվեարկելով Հայաստանի զարգացման, նորարարական ծրագրերով երկիրը կառավարելու օգտին:
«Ընդհանուր առմամբ, քվեարկությունն ընթանում է նորմալ, ժամը 10:00-ի տվյալներով, ընտրախախտումների դեպքերով ահազանգեր չունենք, մեր ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ առաջնորդը:
Ինչպիսի՞ ընտրություններ կլինեն հարցին, նա պատասխանեց, թե պարզ կդառնա օրվա ավարտին:
Հարցին, թե խորհրդարանում հայտնվելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց՝ վստահաբար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ