Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ Լոռու մարզի Լեռնանցք համայնքում տեղակայված 22/26 ընտրատեղամասում բացակայում են «Իմ քայլը» դաշինքին պատկանող 4-րդ համարի քվեաթերթիկները:
Մեզ հետ զրույցում 22-րդ ընտրատարածքի նախագահ Մկրտիչ Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը. «Խնդիրը եղել է առավոտյան մինչեւ ժամը 8:00-ը, մինչեւ ընտրողների մասնակցելը: Քվեաթերթիկների հետ կապված անփութություն է եղել տվյալ նախագահի կամ հանձնաժողովի կողմից, ինչ-որ մի տեղ մոռացած են եղել: Խնդիրը շատ արագ կարգավորվել է, ոչ մի ընտրողի իրավունք չի խախտվել»:
Ավետիսյանը տեղեկացրեց, որ ընտրատարածքում այլ ահազանգեր չեն արձանագրվել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ