Աղասի Թադեւոսյանի հրապարակած լուսանկարը փաստում է, որ վնասվել է ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» անվանումով Նիկոլ Փաշինյանի քանդակում վարչապետի պաշտոնակատարը պատկերված է իր հեղափոխական կերպարով՝ ուսապարկով ու գլխարկով, քայլքի մեջ, երբ Գյումրի քաղաքից սկսեց իր քայլարշավը։ 2 մ 20 սմ բարձրությամբ քանդակի հեղինակն Իջեւան քաղաքի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանն է:
Այժմ վնասվել է արձանի ոտքը: