Հռոմում ընթացող շախմատային փառատոնի «A»խմում այսօր կայացած ութերորդ տուրում միմյանց հետ հանդիպեցին Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Վերջին տուրից առաջ Մանուել Պետրոսյանը եւս չորս շախմատիստների հետ վաստակել է վեց միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ