ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց
լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային
միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն