Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մելսիկ Բաղդասարյան. «Հայաստան ցանկացած դեպքում, կարծում եմ, չեմ վերադառնա, որովհետև ապագաս կառուցել եմ արդեն ԱՄՆ-ում»

Դեկտեմբեր 08,2018 16:57

Մեր զրուցակիցն է պրոֆեսիոնալ քիք-բոքսի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մելսիկ Բաղդասարյանը: Մելսիկը արդեն 5-տարի է` ինչ ապրում և իր սպորտային գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում: Հայաստան է ժամանել մեկ ամսով`բուժումներ ստանալու նպատակով: Առաջիկա գործունեության և նպատակների մասին է պատմել չեմպիոնը:

-Ինչո՞ւ Հայաստանից մեկնեցիք, ո՞րն էր պատճառը:

-Հայաստանից մեկնելու պատճառը սպորտում հետագա քայլերս անելն էր, որովհետև այստեղ հասել էի գագաթնակետին և պետք է շարունակեի կարիերաս, դրա համար մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

-Գրեթե 5-տարի է` բնակվում եք այնտեղ: Այդ ընթացքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում, մանավանդ վերջին շրջանում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարարից, և Ձեր կարծիքով, ո՞րն Է առաջնային փոփոխությունը, որ պետք է արվի այս ոլորտում:

-Սպորտի նախարարից ոչ մի ակնկալիք չունեմ, համենայն դեպս իմ կարերայի համար: Միայն կսպասեմ, այստեղ լինելուս դեպքում՝ որևէ ընդունելության կամ ինչ-որ աջակցության: Կարծում եմ իրենց կողմից ամենամեծ բանը, որ պետք է արվի դա աջակցությունն է սպորտի և մանավանդ քիք-բոքսինգի նկատմամբ, Հայաստանում մենք դրա կարիքը շատ ունենք:

-Որո՞նք են Մելսիկ Բաղդասարյանի առաջիկա ծրագրերը:

-Առաջիկա պլաններս` մյուս տարվա սկզբին կլինի «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևում մենամարտ` ԱՄՆ-ում կամ Տոկիոյում: Օրն էլ դեռ հստակ որոշված չէ:

-Ո՞րն է Ձեր կարիերայի գագաթնակետը, որից հետո չեք զբաղվի սպորտով

-Գագաթնակետ ինձ համար չկա: Ամեն մենամարտից հետո,ամեն հաղթանակը գագաթնակետ է ինձ համար: Կթողնեմ սպորտը երևի միայն տարիքի կամ առողջական խնդիրների պատճառով: Դա կլինի մոտավորապես տասը տարի հետո: Չեմ ուզում այդ մասին մտածել:

-Իսկ դա կնպաստի՞ Հայաստան վերադառնալուն:

-Հայաստան ցանկացած դեպքում, կարծում եմ, չեմ վերադառնա, որովհետև ապագաս կառուցել եմ արդեն ԱՄՆ-ում, բայց ժամանակ առ ժամանակ այցեր կլինեն անպայման:

-Կգա՞ պահ, որ Ձեզ կտեսնենք մեկ այլ երկրի դրոշի տակ հանդես գալուց:

-Գիտեք ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ մակարդակի վրա ոչ մեկին չի հետաքրքրում`որ դրոշով ես հանդես գալիս: ԱՄՆ-ն կենտրոնն է աշխարհի և այդքան էլ էական չի դրոշը: Շուտով կդառնամ այնտեղի քաղաքացի, կշարունակեմ ներկայանալ Հայաստանի դրոշի ներքո: Կարծում եմ`կպատահի նաև այնպես, որ շորտիս վրա կլինի ԱՄՆ-ի դրոշը, բայց դա ոչինչ չի նշանակի:

-Այլ բնագավառում հնարավո՞ր է տեսնենք Ձեզ:

-Չեմ կարծում: Առաջիկա երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ում կբացեմ սպորտի դպրոց: Այստեղ նման գործ սկսելս կլինի սպորտը թողնելուց հետո, կարծում եմ:

 Զրուցեց Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31