Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլինը՝ Քոչարյանի կալանավորման մասին. «Դա նվաստացնում է Հայաստանին, և անկասկած, միջազգային առումով հավելյալ հեղինակություն չի ստեղծում» (տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2018 16:38

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը։

«Անձամբ ես ինձ համար պատիվ եմ համարում երկար տարիների՝ 1993 թվականից հաստատված ծանոթությունը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես հիշում եմ նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում, հիշում եմ, թե ինչպես էր նա 1994 թվականին մասնակցում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով Պետդումայում առաջին և միակ խորհրդարանական լսումներին։

Ես, անկասկած, չեմ միջամտում ո՛չ նախընտրական պայքարին, ո՛չ էլ ներքին գործերին, ավելին, որքանով տեղյակ եմ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ոչ մի կերպ չի մասնակցել և չի մասնակցում նախընտրական քարոզչությանը, սակայն ես Հայաստանի համար խայտառակություն եմ համարում այն, որ այս տարվա գարնանը եկած իշխանությունը հաշիվներ է մաքրում և վրեժխնդիր լինում մի մարդուց, ով մեծ արժանիքներ ունի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի առջև։

Ցանկացած նախագահի գործունեություն զերծ չէ քննադատությունից։ Որքանով տեղյակ եմ, Հայաստանի սահմանադրությամբ՝ առաջինով էլ, երկրորդով էլ, երրորդով էլ, նախագահը ցանկացած հետապնդումից անձեռնմխելիություն ունի։

Անշուշտ, ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային դատական ատյանների գործն է գնահատելը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում խախտվե՞լ են արդյոք նրա սահմանադրական արտոնությունները, սակայն զուտ մարդկայնորեն կարող եմ ասել, որ այս իրադարձությունը չի կարող խոր հիասթափություն չառաջացնել այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդներից, որոնք քաղաքական պայքարի այլ միջոցներ չգտան, բացի հաշիվներ մաքրելու փորձից և ուշացած վրեժխնդրությունից։

Դա նվաստացնում է Հայաստանին, և անկասկած, միջազգային առումով հավելյալ հեղինակություն չի ստեղծում։

Իմ կարծիքով, այսօրվա կամ երեկվա վարկանիշներն անցողիկ են, իսկ հիշողությունը, թե ինչպես Հայաստանի պատմության մի ժամանակաշրջանում որոշեցին «հարցերը լուծել» մի մարդու հետ, ով ինչ-որ կերպ ներկայիս իշխանությունների քաղաքական հակառակորդը դարձավ, անկասկած, պատմական կլինի, և այն ոչ մի կերպ չես ջնջի։

Իհարկե, իմ գործը խորհուրդ տալն է, բայց ես կմրցեի ոչ թե կալանքներով, այլ տարբեր բարեփոխումներով, որոնք ունակ են դրական փոփոխություններ բերել հայ ժողովրդին, բարձրացնել նրա բարեկեցությունը և այլն։

«Վհուկների որսը», և «ժողովրդի թշնամիների» նկատմամբ հետապնդումները բավական մեծ վնասներ են պատճառել իմ երկրին՝ Խորհրդային Միությանը, և մինչև այժմ դրանք սերունդների հիշողության մեջ դրոշմված են որպես պատմության մութ էջ։ Չէի ցանկանա, որ Հայաստանը, որը 1991 թվականին իր պետականության նոր էջը բացեց, անցնի այն ամենի միջով, ինչով անցել են բոլորը 30-ական թվականներին»:

Սղագրությունը՝ 168.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Arsen says:

    Շատ կարևոր է Ռուսաստանի նման ազատ, արդար ու օրինակելի ժողովրդավարություն հանդիսացող պետության կարծիքը նման հարցերի շուրջ….Մեզ իսկապես շատ հետաքրքիր է ձեր կարծիքը: Շատ

  2. Ժամանակին 1992 թ-ին ՆԳՆ ավելի ուժեղ էր: Հետագայում 1995 թ-ից ՊՆ ուժեղացավ: Իսկ մինչ այդ 1992թ-ն Գյուղատնտեսության քայքայում, Արդյունաբերության կործանում, Բանկերի թալան: 1994 թ-ից քանդված հիմքի վրա՛ մինչ օրս տանիք է կապվել և չգիտենք ու՞մից պահանջել՝մեկը հայրենասեր էր նվիրում էր հայրենիքին՛մյուսը ընչաքաղծ պաշտոնյա թալանն էր կազմակերպում: Այժմ 2018թ-ին լավ է վատ է հնչեղ խոսքեր լսեցինք՛տեր կանգնեք վենդետա չի լինելու կարգախոսին,բայց մի մոռացեք,որ ամեն ոք պատասխանատու է իր արարքի համար: Պարզ օրինակ; Համեմատեք բանկերի տրված վարկերի տոկոսները և թալանի անտոկոս շահույթը,որը առանց աջակցության և խաբեբայության չի ստեղծվում և այն կատարվում էր մեր աչքի առջև ու ինձ ինչ սկզբունքով: Հայաստանը ունի նաև ներքին գործեր,որտեղ պետք է բացառել ճորտատիրական համակարգը: Կեցցե՛ հզոր հայրենիք Հայաստանը, որը բոլորիս կարգախոսն է և կանգառը:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Տեսեք, թե ինչեր է իրեն թույլ տալիս այս կոռուպցիա արտահանող երկրի սրտնեղած չինովնիկը․
    == այս տարվա գարնանը եկած իշխանությունը հաշիվներ է մաքրում և վրեժխնդիր լինում ==
    ==այս իրադարձությունը չի կարող խոր հիասթափություն չառաջացնել այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդներից, որոնք քաղաքական պայքարի այլ միջոցներ չգտան, բացի հաշիվներ մաքրելու փորձից և ուշացած վրեժխնդրությունից։==
    Ներեցեք, բայց այլ երկրի ներքին գործերին միջամտելը պոզով-պոչո՞վ է լինում։
    Բա ո՞նց չասես՝ տո՛, ա՛յ …, կարծում էիր, թե Քոչարյանին քո ստեղծած հերթական արհեստածին ակումբ հրավիրելն ու կողքդ նստացնելը բավական է, որ բոլորը Հայաստանում քեզ ՛՛չեստ տա՞ն՛՛։
    Դու ավելի լավ կանես՝ գնաս քո երկրին տիրություն անես, որտեղ անիրավությունը դուրս է եկել ձեր անծայրածիր սահմաններից ու թափվում է հարևան երկրների գլխին, ձեր քրեականացված ոստիկանության, ծաղրուծանակ դատարանների, միլիարդատեր պետական ծառայողների ու իրավազուրկ դարձած քաղաքացիների դարդը քաշի, ․․․ ու ազատիր մեզ քո եղբայրական ճիրաններից․․․

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31