Դեկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժնի սպասարկման տարածքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում կնոջ դի կա։
Ահազանգով մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ մահացած 33-ամյա կինը Նոր Նորքի բնակիչ է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/http://shamshyan.com