Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին. «Հուսանք՝ չափավոր լավատեսության այս դինամիկան կպահպանվի»

Դեկտեմբեր 08,2018 14:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել իրենց հերթական հայտարարությամբ: Նրանք հայտարարություններ են անում ամեն պատեհ առիթով, նաև բարձրաստիճան հանդիպումներից հետո: Իրենց միջնորդության ընթացքում մի քանի տասնյակ անգամ համանախագահները իրենց գնահատականներն ու սպասելիքներն են ներկայացրել հանրությանը: Ծանոթ լինելով նման հայտարարությունների մշակման մեխանիզմներին, ասեմ, որ այդ հայտարարությունները, կամ, առնվազն, բովանդակության առանցքային դրույթները, համաձայնեցվում են կողմերի հետ:

Այս մեկը առանձնանում է թե ոճով և թե բովանդակությամբ: Համանախագահները, երկու երկրների ԱԳ նախարարների հետ համատեղ, նախ դրվատանքով են խոսում շփման գծում խախտումների նշանակալի նվազման վերաբերյալ, որը արդյունք է մեր վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Դուշանբեում ձեռք բերված համաձայնության:

ԱԳ նախարարներն էլ իրենց հերթին վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը: Առհասարակ, փորձ է արվել ներկայացնել մի այնպիսի միջավայր, որում հնարավոր է շարժվել առաջ կառուցողական, հնարավոր է նաև՝ փոխվստահության մթնոլորտում: Հուսանք չափավոր լավատեսության այս դինամիկան կպահպանվի:

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31