Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 4398 Տ համարանիշի և Opel մակնիշի 34 TT 302 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai ավտոբուսը սպասարկում է թիվ 47 երթուղին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում