Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք, համենայն դեպս, տեսնում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված «արդար» բնորոշումը կիրառելու որոշակի վերապահումներ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 08,2018 11:15

Արդեն երեկ լրահոսում նկատվեցին տեղական դիտորդներից մեկի նման բնորոշումներ, մասնավորապես, որ ընտրապայքարը «մրցակցային էր, ազատ»: Կար նաեւ «արդար» բառը:

Բայց, լիարժեք օբյեկտիվորեն դիտարկելով՝ «արդար» բնորոշման վերաբերյալ արդեն հիմա, ավելին՝ դեռ թեկնածուների գրանցման ավարտի պահից կան վերապահումներ:

Մենք, համենայն դեպս, տեսնում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված «արդար» բնորոշումը կիրառելու որոշակի վերապահումներ:

Նման մոտեցման առիթներից մեկը, իհարկե, արտահերթ ընտրություններն անպայման այս տարվա ընթացքում անցկացնելու կամ դրա անցկացման ժամկետը հնարավորինս «առաջ բերելուն» է վերաբերում: Ու, դրանով պայմանավորված՝ նախընտրական բոլոր գործընթացները արագացնելու, դրանց համար նախատեսված ժամկետները սեղմելու մասին է խոսքը:

Կարելի է ասել, որ ընտրության բոլոր 11 մասնակիցների համար նույն պայմաններն էին, նույն ժամկետները, բոլորն էլ արտահայտվելու հնարավորություն ունեցան, եւ էլի՝ նման բաներ:

Այո, դա այդպես է՝ գրանցված բոլոր 11 ուժերի վրա նույն ժամկետներն էին տարածվում, իհարկե, եւ՝ այո, բոլորը ամեն դեպքում արտահայտվելու հնարավորություն ունեցան: Ընտրություններից հետո կարելի է ամփոփել, թե ով որքան եթերաժամանակ կամ նախընտրական «մակերես» ունեցավ:

Իսկ ի՞նչ ասել մյուս ուժերի եւ կուսակցությունների դեպքում, որոնք հայտարարեցին արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ այդ՝ չմասնակցողների քանակական կազմն էլ պակաս տպավորիչ չէ: Խոսքը մոտ մեկ տասնյակ, եթե ոչ ավելի կուսակցությունների մասին է: Այնպիսի ուժերի, ինչպես ասենք՝ ՀԱԿ-ը, ԱԺՄ-ն, ՀԴԿ-ն, «Երկիր ծիրանին», «Ժառանգությունը», Հայկոմկուսը…

Նկատենք, որ բոլոր այս ուժերը ժամանակին ներկայացված եղել են խորհրդարանում: Թերեւս բացի ՀԴԿ-ից ու «Երկիր ծիրանիից», մյուսներն այնպիսի ներկայացվածություն են ունեցել տարբեր գումարման խորհրդարաններում, որ հանդես են եկել իրենց կուսակցական խմբակցություններով:

Հասկանալի է, որ ժամանակները փոխվում են, տրամադրությունները, հասարակության վերաբերմունքը եւ այդպես շարունակ: Այսինքն՝ ինչ-որ անխախտ կանոն չէ, որ մի ուժ եղել է խորհրդարանական, ուրեմն միշտ էլ լինելու է: Ոչ, իհարկե:

Բայց «հումորն» այն է, որ բոլոր այս կուսակցությունները կան, գոյություն ունեն, ոչ մեկը լուծարված չէ:

Տ.ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31