Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայցը հետ է վերադարձվել:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցադիմումը հետ է վերադարձվել դրանում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու պատճառով: Նման որոշում կայացրել է դատավոր Հայարփի Զարգարյանը:
Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից` հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ հայցվոր կողմը «գաղտնի է» պահում:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում