Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վրա բիրտ ճնշում է եղել. Քոչարյանին ազատած դատավոր. ArmDaily.am

Դեկտեմբեր 07,2018 23:30

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասով։ Երկրորդ նախագահը նիստին չի մասնակցել, իսկ փաստաբանները ասուլիս են հրավիրել ժամը 18.00-ին։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։

Ինչպե՞ս է գնահատում այս որոշումը ավելի վաղ Քոչարյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ներկայացնում ենք նրա հետ ArmDaily.am-ի հարցազրույցը։

-Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք կալանքից ազատել էիք Քոչարյանին, ձեր գործընկերը՝ Ռուբիկ Մխիթարյանը, տրամագծորեն հակառակ որոշումն է կայացրել։

-Ես չեմ կարող գնահատական տալ, միայն Վճռաբեկ դատարանը կարող է գնահատական տալ։

-Որոշումը հրապարակվել է, ի՞նչ ժամկետում պետք է կալանավորվի։

-Անմիջականորեն, ես չեմ բացառում, որ հիմա էլ կալանավորում են։

-Եթե դուք այլ որոշում էիք կայացրել, հնարավոր է ձեզ պատասխանատվության ենթարկեն, օրենքը ինչ-որ բան նախատեսո՞ւմ է։

-Օրենքը թույլ է տալիս, եթե դատավորը որեւէ խախտում է թույլ տալիս, իհարկե։ Օրինակ՝ կարող են կարգապահական վարույթ հարուցել։

-Նման պրակտիկա կա՞, երբ, օրինակ, նույն ատյանի տարբեր դատավորներ տարբեր խափանման միջոց են ընտրում, մեկին պատժում են։

-Նման դեպքեր չեմ հիշում, բայց ոչինչ չեմ բացառում։

-Կալանքից ազատելիս Դուք հիմքում դրել էիք անձեռնմխելիությունը, այժմ նրան նորից կալանավորեցին։ Հնարավո՞ր է այս որոշման վրա ազդել են քաղաքական հայտարարությունները կամ ԱԱԾ, ՀՔԾ պետերը կապի մեջ են եղել դատավորի հետ։

-Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ։

-Ո՞ւմ վրա՝ դատավորի՞, թե՞ համակարգի։

-Համակարգի մասին է խոսքը, ես Մխիթարյանին նկատի չունեմ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ArmDaily.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31