Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփուռքահայ գործարարը Նիկոլ Փաշինյանին կարմիր գորգ հրավիրեց ու շաղախ անել տվեց (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 07,2018 22:07

Այսօր, վերջապես, Գյումրիում բացվեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի մի հատվածը, որը շահագործման պիտի հանձնվեր դեռ երկու տարի առաջ ու 400 աշխատատեղ ստեղծեր: Այն կառուցելու նպատակով դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք երկաթգծի թաղամասում գտնվող սև հիվանդանոցի շենքը՝ հարակից տարածքներով, որպես նվիրատվություն տրամադրվել էր Շվեյցարիայում բնակվող գործարար Վարդան Սրմաքեշին։ Սփուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին էլ այնտեղ կառուցեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկա՝ 12 մլն․դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընդունելու համար կարմիր գորգ էին փռել հատակին: Սփուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին իր ելույթում ասաց, որ  մեկ ամիս առաջ 150 բանվորուհու աշխատանքի են ընդունել:

«Ասիկա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին գործն է, մինչև ապրիլ ամիս ևս 150 հոգի մարդ պիտի ավելացնենք, հետո մենք պիտի հանձնեք նոր մասնաշենքը, որը պիտի խնդրենք վարչապետին, սյուրպրիզ է, որ դուք առաջին քարը դնեք»,-ասաց Քրիստիան Գելիջին:

Վերջինս ասաց, որ, երբեմն, ասում են, թե ինչու են եկել Գյումրի ու գործարան են սարքում: Ըստ գործարարի, իրենք հայ են, և ցանկացած հայ՝ հայրենիքից դուրս, թե հայրենիքում պարտավոր է իր հայրենիքի համար ծառայի:

«Պարտադիր չէ, որ գնա բանակ, կարաս գործով անես, կարաս արվեստով անես», -ասաց Քրիստիան Գելիջին:

Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում ասաց. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ գործարանի բացման կամ կիսաբացման կամ մեկնարկի առիթով եմ, որն ունի նույն առանձնահատկությունը, դրանք բացվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների ներդրմամբ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա հարյուր տոկոսով համապատասխանում նոր կառավարությանր տնտեսական հեղափոխության պատկերացումներին. մարդիկ, որոնք որևէ քաղաքական կամ տնտեսական կապ չունեն կառավարության հետ, իրենց վրա վերցնում են պատասխանատվություն և անում են իրենց քայլը:

«Այդ քայլը անելիս և ընթացքում պահանջատեր են կառավարությունից, որպեսզի կառավարությունն ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի նման գործունեության համար, ներդրումների համար, զարգացման համար: Եվ այն քննդատատությունները, որոնք այս համատեքստում հնչում են կառավարության հասցեին, որ ինչ-որ բան դանդաղ է արվում կամ ինչ-որ բան անհրաժեշտ ուշադրության չի արժանանում, ինչ-որ բան պետք է արագացնել, հավատացեք, դրանք հաճելի քննադատություններ են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում քարը քարի վրա են դրել:

«Էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում գործարար կարգավիճակը կամ համարումը նույնպես պետք է լրջագույն փոփոխության կամ ընկալման փոփոխության ենթարկվի, որովհետև գործարարի, գործ արարողի կարգավիճակն իսկապես պետք է լինի առանձնահատուկ հարգանքի արժանի, համոզված եղեք, այդպես էլ կլինի», -ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին Նիկոլ Փաշինյանին խնդրեց դնել երկրորդ մասնաշենքի հիմնաքարը. նրան շաղախ անել տվեցին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31