Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի չորս լողորդներ մեկնելու են Չինաստան՝ մասնակցելու կարճ լողուղյակների (25 մետրանոց լողավազաններում) աշխարհի առաջնությանը:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանից տեղեկացանք, որ լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Անի Պողոսյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը այսօր վաղ առավոտյան մարզիչ Արմինե Ավետիսյանի գլխավորությամբ մեկնել են մրցավայր: Ավելի վաղ Չինաստան մեկնել էր լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ