Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Կարլսեն-Կարուանա մրցամարտում իմ պաշտոնի բարձրացման առաջարկը ինձ համար էլ անակնկալ էր»

Դեկտեմբեր 07,2018 21:25

Լոնդոնում անցկացված շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնում ՖԻԴԵ-ն նշանակել էր Հայաստանը ներկայացնող միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին: Սակայն պարոն Վարդապետյանը նախապես նշանակված էր մրցամարտի գլխավոր մրցավար: Թե ինչու այդպես եղավ պարտականությունների այդ վերաբաշխումը, նա պատմեց Aravot.am-ին:

«Այդ նշանակումն ինձ համար էլ ինչ-որ տեղ անսպասելի էր, քանի որ ՀԻԴԵ-ի նախկին ղեկավարությունը ինձ հենց գլխավոր մրցավար էր հաստատել: Սակայն հոկտեմբերին Բաթումում կայացած համաժողովում ՖԻԴԵ-ի ղեկավար կազմի փոփոխություն եղավ: Ստացվեց այնպես, որ ինձ առաջարկեցին հրաժարվել գլխավոր մրցավարի պարտականություններից՝ առաջարկելով ավելի բարձր պաշտոն՝ ՖԻԴԵ-ի կողմից նշանակված մրցամարտի ղեկավար: Սա ինչ-որ տեղ իմ սրտով չէր, որովհետեւ սիրում եմ անել այն, ինչ սիրում եմ եւ ավելի լավ կարող եմ անել: Սակայն հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ համաձայնեցի: Նշանակումս կայացվեց Լոնդոն մեկնելուց ընդամենը երկու շաբաթ առաջ: Արդյունքում Լոնդոն մեկնեցի մրցամարտի մեկնարկից երկու շաբաթ առաջ, որովհետեւ իմ աշխատանքի շրջանակներում մտնում էր հետեւել կազմակերպական գործընթացին, ինչի ուղղությամբ կազմակերպիչը բավականին մանրակրկիտ կազմված մեծ ծրագիր էր իրականացրել: Սակայն իմ որոշ խորհուրդների կարիք զգացվեց, եւ  ուրախ եմ, որ դրանք օգտակար եղան, ինչը բարձր գնահատվեց կազմկոմիտեի կողմից: Աշխատանքի բերումով ղեկավարում էի նաեւ մրցավարների աշխատանքը, պաշտոնական այն անձն էի, որը հետեւում էր, որպեսզի երկու շախմատիստների թիմերը ոչ մի խնդիր չունենային, լինեին հավասար պայմաններում: Հետեւում էի նաեւ հնարավոր խարդախությունների բացահայտմանն ու կանխարգելմանը: Կարծում եմ, իմ աշխատանքը լավ եմ կատարել, որովհետեւ մրցամարտի ավարտից հետո երկու գրոսմայստերների թիմերը շնորհակալություն հայտնեցին ինձ: Մանավանդ, Կարլսենի, քանի որ նրանք իմ հետ աշխատելու փորձ արդեն ունեին (Աշոտ Վարդապետյանը եղել է Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ եւ Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտերի գլխավոր մրցավարը: Ա. Հ.):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31