Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի, նոր Հայաստանում մարդը բացարձակ արժեք է. Մեսրոպ Պապիկյան

Դեկտեմբեր 07,2018 21:45

«Իմ քայլը» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանի հայտարարությունը

 

Արդեն տեղեկացրել եմ, որ «Մենք» դաշինքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել իմ թիմի անդամներից մեկը: Այս միջադեպը շահարկվեց, եղան բազում մեկնաբանություններ, որոնց ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ՝ հույս ունենալով, որ նման երևույթներն այլևս չեն կրկնվի:

Միջադեպի մասին տեղեկանալուց հետո ես և իմ թիմը ձեռնարկել ենք հետևյալ քայլերը.

1.Իմանալով, որ իմ թիմակցի վրա կատարվել է հարձակում, մենք դիմել ենք ՀՀ ոստիկանություն։

2.Ոստիկանների հետ միաժամանակ այցելել ենք «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակի բակ, որտեղ պատահաբար հանդիպել ենք դաշինքի առաջին դեմքերից մեկին, ով մեզ հրավիրել է գրասենյակ:

3.Ոստիկանները չեն մտել դաշինքի գրասենյակ, քանի-որ չունեն դրա իրավունքը: Նրանք սպասել են գրասենյակի բակում: «Մենք» դաշինքի գրասենյակ եմ մտել ես և իմ թիմակիցներից ոմանք: Փորձել ենք տեղի ունեցածի մասին զրուցել «Մենք»-ի անդամների հետ, բայց արժանացել ենք ոչ բարեհաճ վերաբերմունքի: Մեզ դիմավորել են բավական կոպիտ, ծավալվել է «բարձր տոնայնությամբ» խոսակցություն, ինչից ելնելով ոստիկանները ներս են մտել՝ կրքերը հանդարտեցնելու և հնարավոր զարգացումները կանխելու համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք մտել ենք «Մենք» դաշինքի գրասենյակ միայն հրավեր ստանալուց հետո:

4.Ոստիկանների միջամտությունից հետո մենք հեռացել ենք տարածքից և վերադարձել ոստիկանության բաժանմունք:

Եվ այսպե՛ս, նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի, նոր Հայաստանում մարդը բացարձակ արժեք է, նրա առողջությունն ու անվտանգությունը կարևորագույն պայման են: Այս հարցով զբաղվում է ոստիկանությունը: Եւ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31