Հարգելի հայրենակիցներ
Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել:
Ակնհայտ է, որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը սաստկացնելու նպատակով։
Պետք է փաստել, որ Ն. Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով: Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը:
Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց: Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք: Այդ մասին վկայում է Ն. Փաշինյանի հրապարակային արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հայտնի գաղտնալսումների բովանդակությունը:
Այս առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, քանի որ ներկա քաղաքական վիճակում մեր երկրի իրավասու և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն անիմաստ է:
ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ
Սա այն փոստն է, որ ես այս առաւօտ դրել եմ իմ էջին։
———————————————————————————————————–
1. հնարաւո՞ր է արդեօք յուսալ, որ վերաքննիչի դատաւորն այնքան ողնաշար դրսևորի, որ կարողանայ դէմ գնալ նիքոլօզին և այսօր հրապարակի Քոչարեանին մէկընդմիշտ ազատելու որոշում։ Չեմ կարծում։ Փաշինեանն արդէն իսկ սպառնացել է նախորդների կարգած դատաւորներին։
2. Էապէս զարմանք է արդէն վճռաբեկ ատեանի վախւորած, խայտառակ, կամակատար վճիռը՝ հաշւի չառնել Քոչարեանի անձի անձեռնմխելիութիւնը։ Մի բան, որ նրա պաշտպաններն ընդունեցին որպէս լուրջ, իրաւական որոշում։ Ինչպէ՞ս կարելի է անտեսել հիմնական փաստարկը, որն իչիք է դարձնում նիքոլօզի վրեժխնդրութիւնը։
3. Առանց Փաշինեանի դերը քննարկելու, որպէս մարտի 1-ի դէպքերի հիմնական սադրիչ ու այդ խժդժութիւնների հրահրիչներից մէկը, այս դատը երբեք չի ունենայ որևէ հեղինակութիւն։ Այնպէս որ սա ծաղր է։ Դրա հետապնդած հիմնական նպատակը Քոչարեանի անձը ստորացնելն է։ Որպէսզի նիքոլօզը լուրջ հակառակութիւն չունենայ իր հիմնական նպատակը՝ Արցախն ադրներին յանձնելն, իրականացնելիս։
Այնպէս որ, իմ կանխատեսումն է, որ դատաւորը դարձեալ հրապարակելու է ինչ որ լպրծուն վճիռ, որ Քոչարեանի վիճակը դարձեալ թողնելու է օդից կախւած, — ոչ մի որոշակաի վճիռ չի լինելու։ Դատաւորը, քանի որ վախեցած է, որովհետև ծախու է, ինչպէս ըստ էութեան բոլոր դատաւորները, չի կարողանայ հակառակւել նիքոլօզին։
Ամօթ մեզ։ Ամօթ հայ հասարակութեան։ Կրկնակի ամօթ, եթէ մենք դատապարտելու ենք նիքոլօզին կամ կամակատար դատական համակարգը։ Ամօթը մերն է, մեր հասարակութեանն ու երկրինն է, որ նիքոլօզի նման արկածախնդիր, նենգ ու ստոր վարչապետ ունենք (ներկայիս՝ դրա ժմկր պշտկրը), ինչպէս նաև, որովհետև արժանացել ենք այս ծախու, կամակատար, վախկոտ դատական համակարգին։