Լրահոս
Օրվա լրահոսը

Առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ

Դեկտեմբեր 07,2018 19:55

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում նշված դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է 98 քրեական գործ:

98 քրեական գործերից 77-ը քննվել է մարզային քննչական վարչություններում, իսկ 21-ը՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում և վարչական շրջանների քննչական բաժիններում:

Նշված քրեական գործերից 75-ը հարուցվել են հանրակրթական, 15-ը՝ նախնական և միջին մասնագիտական, 8-ը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հանցագործությունների դեպքերի առթիվ: Հարուցված քրեական գործերից 3-ը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, 18 քրեական գործով վարույթը կարճվել է, որից 6-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, 9-ը՝ 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-ը՝ 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 1 քրեական գործով վարույթը կարճվել է 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 2 քրեական գործեր միացվել են այլ քրեական գործերի:

75 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 40-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 1 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով, 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:

Մեղադրյալներից 20-ը եղել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, 1-ը՝ փոխտնօրեն, 2-ը՝ ուսուցիչ, 2-ը՝ նախկին տնօրեն, 1-ը եղել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր, 14-ը՝ ուսումնական հաստատության այլ աշխատակիցներ, իսկ 2-ը՝ ներգրավվել են որպես կաշառք տվողներ:

Քննարկվող ժամանակահատվածում քրեական գործերով պետությանը  պատճառված հիմնավորված վնասի չափը կազմել է 39.170.136 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 35.609.352 ՀՀ դրամը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31