Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհանես Հաննը՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մասին

Դեկտեմբեր 07,2018 18:50

«Միշտ էլ լավ է, երբ ժամանակ չես կորցնում, բայց մյուս կողմից ամեն բան պետք է լինի իրավական շրջանակում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաննը:

«Առավոտը» ԵՄ հանձնակատարից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, քանի որ կան մտահոգություններ, որ այդ ընտրությունները բավականին հապճեպ են կազմակերպվում: Յոհանես Հաննը պատասխանեց. «Դա տվյալ երկրի որոշումն է. յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում երբ կազմակերպել ընտրությունները: Թեև այդ ամենը թողնված է երկրի հայեցողությանը, բայց դա պետք է լինի իրավական շրջանակում»:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31