Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, թե Վանաձորում Հայաստանի հանրապետական կուսակցությունը ձայներ կապահովի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց. «Ճիշտն ասած, որեւէ անգամ կանխագուշակություններով չեմ զբաղվել, չեմ կարող ասել»,- ասաց քաղաքապետն ու շարունակեց. «Ես քարոզչությամբ չեմ զբաղվում: Կարեւորը ընտրությունը լինի՝ մաքուր, արդար եւ թափանցիկ»:
Նա ասաց, որ ինքը ընտրությունների հետ կապ ունի միայն համայնքապետի լիազորությունների սահմաններում. «Նույնիսկ որոշ բացթողումների վրա աչք ենք փակել, միայն թե սրություն չգնա, կապված պաստառների հետ շատ լինելու կամ ոչ պատշաճ վայրերու փակցնելու հետ: Այնպես, որ մեր ֆունկցիան ընդամենը համայնքում ընտրությունը կազմակերպելն է: Համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակից դուրս չեմ եկել»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ