Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը «Լուսավոր Հայաստանին» մեղադրեց տարբեր օլիգարխիկ շրջանակների հետ կապ ունենալու մեջ

Դեկտեմբեր 07,2018 18:22

Նախընտրական քարոզարշավն այսօր ամփոփեցին նաեւ «Սասնա ծռերը»՝ այս քարոզարշավը մի քանի քայլ առաջ որակելով նախկինում անցկացված բոլոր նախընտրական քարոզարշավներից:

Կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը ընտրություններին մասնակցող ուժերը դասակարգեց երեք խմբի. առաջին՝ «մարտի մեկի» կոալիցիան, նախկինից ժառանգած տատանվող ուժեր, որոնք, օլիգարխիկ տարբեր շրջանակների հետ կապի մեջ են. «Խոսքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին է, որը մարտնչող ոճով փորձում է այն ուժի նկատմամբ սեւացնող քարոզչություն անել, որը եղել է հեղափոխության ակունքներում, բացի այդ տեսանք՝ այդ ուժը փողոցում մենակ թողեց Նիկոլ Փաշինյանին, դավաճանելով հայտնվեց խորհրդարանում ու փորձեց խրատ տալ հեղափոխական ժողովրդին»։

Երրորդ ուժերը, ըստ Վարուժան Ավետիսյանի, երիտասարդ ուժերն են, որոնք, չկարողացան մասնակցել ընտրություններին:

Կուսակցության պատգամավորի թեկնածուներն ամփոփիչ ասուլիսում նաեւ հայտնեցին, որ այս օրերին Շիրակի ու Կոտայքի մարզերում կաշառքի բաժանման մասին ահազանգեր ստացել, բայց դատախազությունն արագ արձագանքել է ահազանգին, գործին ընթացք է տրվել: Ըստ նրանց՝ եղել են նաեւ դեպքեր, երբ իրենց նախընտրական պաստառներն են պոկվել, իսկ համացանցում ատելության քարոզ է տարվել իրենց ուժի նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31