Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ որտեղից է ձեր վարչապետի մոտ նման կարծիք ձևավորվել, որտեղից այդ թյուրըմբռնումը». Կատարինա Մատերնովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Դեկտեմբեր 07,2018 18:02

«Հայաստանի հետ մեր ծրագրերն այժմ մեկ քայլ առաջ են»,- Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ-ում իշխանափոխությունից հետո առաջընթաց կա՞ ԵՄ-ՀՀ ճանապարհային քարտեզի աշխատանքների հետ կապված, քանի որ մտահոգություններ կան, որ առանձնապես աշխատանքներ չեն տարվում, Վիեննայում Արևելյան գործընկերության տարեկան համաժողովի շրջանակներում կազմակերպված լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

Կանխելով մեր երկրորդ հարցը՝ Կատարինա Մատերնովան ցանկացավ ավելի շատ կենտրոնանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վրա, թե ժողովրդավարական Հայաստանին շատ ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել, բայց ստացվում է, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում:

Ըստ Կատարինա Մատերնովայի՝ սա թյուրըմբռնում է: Այս առիթով նա մանրամասնեց. «Ես միտումնավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի քանի օր հետո եկա Երևան, հասկանալու, թե որտեղից այդ թյուրըմբռնումը: Չգիտեմ՝ որտեղից է ձևավորվել նրա մոտ այդ կարծիքը, բայց կարող եմ վստահեցնել, որ այժմ մեր աջակցությունը Հայաստանին ավելին մեծ է, քան նախկինում: Ուստի չգիտեմ՝ որտեղից է ձեր վարչապետի մոտ նման կարծիք առաջացել: Ես՝ Հայաստանում գտնելու ժամանակ հանդիպել եմ ձեր կառավարության բոլոր անդամներին: Քիչ առաջ ձեր էկոնոմիկայի փոխնախարարի հետ կոնկրետ ծրագրեր էինք քննարկում, քննարկում է նաև մյուս տարվա գործողությունների և ծրագրերի պլանը»:

Կատարինա Մատերնովան, պատմելով իր և ՀՀ կառավարության անդամների՝ հուլիսյան հանդիպման մասին, նկատեց, որ ԵՄ-ի համագործակցությունը մի մեծ համակարգ է և ԵՄ-ի հետ աշխատելու համար նախ պետք է գիտելիք այն բոլոր ծրագրերի և կառուցվածքների մասին, որոնք ունի ԵՄ-ին: Կատարինա Մատերնովան տեղեկացրեց, ԵՄ-ն տրամադրել է բարձր մակարդակի խորհրդատուներ ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ կառավարության անդամներին տրվի այդ ողջ տեղեկատվությունը:

Դառնալով ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի իրականացմանը՝ Կատարինա Մատերնովան ասաց, թե չգիտի՝ կոնկրետ ինչ աշխատանքներ են տարվում, բայց որ անպայման ինչ-որ բաներ արվում են, նրա հավաստմամբ՝ դա հաստատ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31