Քիչ առաջ Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Իլհամ Ալիեւի հետ հանդիպում չի եղել, ուղղակի շփում է եղել, ապա ցավով նշեց, որ խոսել են գերիների փոխանակման մասին, սակայն համաձայնության չեն եկել. «Ալիեւի հետ զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված, ցավոք համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Որովհետեւ գիտեք, որ իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին, բայց մենք այդտեղ խնդիր ունենք եւ Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»:
Պատասխանելով այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում պահանջե՞լ է, եւ ինչ՞ պարզաբանման մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ: Մեր խոսակցությունն ինձ բավարարեց»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ