Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ. «Դատարանի որոշումը ճնշման արդյունք էր»

Դեկտեմբեր 07,2018 18:07

«Իրավաբանական առումով այս որոշումը բացառիկ էր նրանով, որ աննախադեպ խախտումներով կայացվեց: Ակնհայտ էր, որ այս որոշումը ճնշումների արդյունք է: Ճնշումն այն է, ինչ տեսել ու լսել եք հեռուստացույցով եւ համացանցով»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի:

Մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ հայտնեց, որ դիմելու են Եվրոպական դատարան: Սահակյանը վստահեցրեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք քննությունից չի խուսափել եւ չի խուսափի: «Դատարանի որոշումը, միանշանակ, քաղաքական էր»,-համոզմունք հայտնեց պարոն Սահակյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31