Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի». Հետայսու  եկեք  մաքրենք  այդ խարանը, աթոռաքաշկռտուք  խաղալու, միջոցներ  վատնելու  փոխարեն, երկրաշարժի  հետևանքները վերացնենք:

Դեկտեմբեր 07,2018 17:48

1988թ.՝  պատմական  տարեթիվ   մեր  ազգակերտման  ճանապարհին. Արցախ,  Ազատության  ճիչ, բռունցքված  Միասնություն  ու  Լուսավոր  գալիք…

Մինչ  հայի  ազատարար  սիրտը  փոթորկվում  էր, անողոք  բնությունը  դրեց  իր  խարանը  հայոց  աշխարհի  վրա:

1988 թվականի  դեկտեմբերի 7-ին,  ժամը  11:41  րոպեին, ահարկու  երկրաշարժը  հիմն  ի  վեր  ավերեց  ու  փլատակների  վերածեց  Հայաստանի  հյուսիսային  մասը՝ Սպիտակը, Գյումրին, վնասներ  կրեցին  Վանաձորը, Ստեփանավանը: Դաժան  աղետը  Հայաստանին  պատճառեց   մոտ 10 միլիարդ  ԱՄՆ  դոլարի  վնաս: Սակայն   ամենադաժանն   ու  անչափելին   մարդկային  կորուստ  էր: Երկրաշարժը  մեզանից  խլեց  տասնյակ  զոհեր: Հայի  բազում  վերքերին  ավելացավ  ևս  մեկ  անամոք  վիշտ: Բայց  տարերային  աղետի  այդ  սոսկալի  օրերին  հայ  ժողովուրդը  մենակ  չէր, աշխարհի  տարբեր  ծայրերից  եկավ բազմատեսակ  օգնություն:

Այդ  աղետալի  օրվանից  անցել  է  30 տարի: Մի  հետադարձ  հայացք  նետենք.  այս  երկար ու  ձիգ  տարիների  ընթացքում  աղետից  տուժած  քաղաքներն ու  գյուղերն  ամբողջությամբ  չեն  վերականգնվել, դարձյալ  կարող  ես  տեսնել  կիսախարխուլ  տնակներ, ցեխոտ  ու  քանդված  փողոցներ: Եվ  ակամա  հարց  է  առաջանում՝  մի՞թե  այս  տարիների  ընթացքում  պատկան մարմիները   չկարողացան  միջոցներ  գտնել  այդ  քաղաքներն  ու  գյուղերը  վերակառուցելու, շենացնելու համար:  Մի՞թե  ազգային  արժանապատվության  գիտակցությունը  ստորադասվել  է  անձնական  շահից: Մի՞թե  կարելի է  խոսել  հայրենասիրությունից, երբ  մինչ  այսօր  30-ամյա  աղետի  հետևանքները, որպես  ամոթի խարան,  դեռ  մնացել են: Ցավալի  է, սակայն  փաստ…

Պարզապես  հետայսու  եկեք  մաքրենք  այդ խարանը, աթոռաքաշկռտուք  խաղալու, միջոցներ  վատնելու  փոխարեն, երկրաշարժի  հետևանքները վերացնենք: Վերացնենք, որպեսզի  պատմության  էջերում  հետագա  սերունդների  կողմից  չբնորոշվենք  որպես  անկարներ  ու անբաններ:

Այսօր, դեկտեմբերի 7-ին, համոզված  եմ  շատ  շատերն  են իրենց  խոնահումն  արտահայտելու   անմեղ   զոհերի  հիշատակին:  Մենք  միանում  ենք  ու  խնկարկում  նրանց  հիշատակը: Եվ  հավաստում, որ  պետք  է  վերացնել  աղետի  բոլոր  հետևանքները, եթե  ժառանգն  ենք մեզ համարում  ազգասեր  ու աշխարհաշեն մեր  նախնիների:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

07.12.2018թ.

Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31