Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյան. «Շատ կուսակցություններ իրենց գումարն այնպես են ծախսում, որ ընդհանրապես վերահսկողություն չկա»

Դեկտեմբեր 07,2018 16:54

Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի պետ եւ լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանը նշեց, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են իրենց լուսաբանել:

Անդրադառնալով  այն հարցին,  որ Gallup International association-ի սոցհարցման տվյալներով՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ստանալիք քվեների քանակը 1% ֊ից քիչ է կանխատեսվել, կուսակցության լրատվության պատասխանատուն նշեց, որ Երեւանում եւ մարզերում ունեցած այցերի ու հարցումների արդյունքում պարզել են, որ ունեն  հնարավոր 15% քվե, ու «Ազգային առաջընթացի» կողմնակիցները շատ են, քան մասնակից կուսակցություններից շատերը։ Նա հայտարարեց, որ եթե դեկտեմբերի 9-ին, ընտրողները ձայնը տան «Ազգային առաջընթացին», հիմք կդնեն նոր Հայաստանի սկզբին։ Ինչ վերաբերվում է «Gallup International association»-ին, ասաց, որ այդ կազմակերպությանը լուրջ չեն վերաբերվում, քանի որ գիտեն, թե ինչպես է աշխատել նախկին իշխանությունների օրոք:

Խոսելով  Հ1-ի եթերում բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ կայացած բանավեճի ձեւաչափի մասին, մեր զրուցակիցը գոհունակություն հայտնեց եւ հուսաց, որ այն օրենքով կամրագրվի հետագայի համար: «Ընդ որում, լավ կլիներ, որ միայն առաջին դեմքերի մասնակցությամբ չկազմակերպվեին բանավեճեր»,-ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

Նաեւ կարեւոր համարեց այն, որ քաղաքական ուժերի` քարոզարշավի ընթացքում ունեցած ծախսերը հաշվետվությամբ ներկայացվեն ու հավասար պայմաններ ստեղծվեն այդ առումով` բոլորի համար: «Թե չէ շատ կուսակցություններ իրենց գումարի մեծ մասն այնպես են ծախսում, որ ընդհանրապես վերահսկողություն չկա…Դրա համար ժամկետը պետք է մեծացնել, որ երկու շաբաթ առաջ չտպեն ու բաժանեն»,- նկատեց «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի պետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31