Հարցազրույց ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի հետ
«Հայաստանի Հանրապետությունում նման տիպի քարոզարշավ երբեևիցե չի եղել: Որովհետև գործող իշխանություններն իրենց խնդիրներն ապահովելու համար ամբողջ մտայնությունը դրել են այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ Հանրապետականն է երկիրն իշխել, և իրենց ամբողջ գործունեությունն ընդդեմ Հանրապետականի է»,- անդրադառնալով քարոզարշավի առանձնահատկություններից մեկին` ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը:
Սահակյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը կհայտնվի ԱԺ-ում: «Ես ասում էի՝ «Մեզ կհաղթի այն կուսակցությունը, որ չի ունենա այդ թերությունները, բայց իմ ասածը փաստորեն պատմական չդարձավ: Եկավ մի իշխանություն, որն իր թերություններով արդեն հայտնի է, արդեն 7-8 ամիս է որևէ գաղափարական կամ քարոզչական նյութեր չի ներկայացրել, չի ներկայացրել նաև Ազգային ժողովին: Նույնիսկ մեր ժողովուրդը չգիտի հետագայում ինչպիսի ծրագրեր պիտի իրագործի»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ նշելով, որ ՀՀԿ-ն էլ է թերություններ ունեցել: