Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի` առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը մնում է ուժի մեջ։ Իսկ դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորի։
Նրա պաշտպանները լրագրողներին տեղեկացրին` պարզ չեն ժամկետները, թե երբ կիրագործեն դատարանի որոշումը, այսինքն` երբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը։
Պաշտպան Ռուբեն Սահակյանը համոզմունք հայտնեց, որ դատարանի որոշումը պայմանավորված է նախընտրական քարոզչության ժամանակահատվածով, որպեսզի հանրությունը ձայն տա թիվ 4 համարի ներքո հանդես եկող քաղաքական ուժին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը Մարտի մեկի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27-֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին այն Վերաքննիչ դատարանում: Վերջինս էլ բավարարվել էր պաշտպանների բողոքները` համարելով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից: Նոյեմբերի 15-֊ին Վճռաբեկ դատարանը որոշել էր մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության։
https://www.facebook.com/aravot.am/videos/2329886840417183/?__xts__[0]=68.ARAWHX9BfFCMvpBCiiwSDb5t7IFwF13AkqgjNO2Y4FVYj7EaqkPeUh8sm4hUnBhSIjsfwbe3c5Bi6lnU1iTzo7XvfaiI0R3vkb-REE49o7BggN-mrhcOKDlv0cvfIxRohagfR98QyMV8sMHciJ3NIC8n7SrsrqaKXwBVKqHsv39put1GsLMgDGek0UsEG2EbrubBlmyBjv30hbNHsXl4Vw-zSAjirMLlS_iwNJw60XbAvStcqnx8-UTl9jFOSogk7rHZBUW5ltYM1siAAG93-YOvBT2BIQBUFLtPxLODDOENWl-eQbp0HczRdpykvnYvcsFZcw6fimufjbzIBKnF0TjrUptHgDIPs24&__tn__=-R
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ