Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամը նոր թափով կշարունակի անօթևաններին բնակարանով ապահովելու ծրագիրը

Դեկտեմբեր 07,2018 16:22

Սիրելի հայրենակիցներ,

1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, ու, ցավոք, Գյումրիում ավելի քան 2500 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում ու հանրակացարաններում, ուր չկան տարրական մարդկային պայմաններ:

Երկրաշարժից հետո ի հայտ եկած տնակային ավանները գտնվում են քաղաքի երկրորդական փողոցներում և վերածվել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատությունը: Գյումրիի «դոմիկային թաղամասերը» մեր պետության, մեր բոլորի ցավն են. անմարդկային պայմաններում սերունդներ են մեծացել ու մեծանում:

Սկսած 2015 թվականից «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Համահայկական հիմնադրամը բնակարաններ է հատկացրել Գյումրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Բնակարանները շահառուներին հանձնել ենք հիմնանորոգված, կահավորված, կենցաղային տեխնիկայով և ջեռուցման համակարգով համալրված վիճակում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Միասին կարող ենք օգնել մեծ թվով ընտանիքների, փոխել նրանց կյանքը, փոխել Գյումրի քաղաքի դիմագիծը:

Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31