Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի կայուն էներգիայի անցումը քննարկվեց «Հայաստան. փարոս՝ կայուն էներգիայի ընդլայնման համար» դեկտեմբերի 3-ին մեկնարկած երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում: Երևանում կայացած միջոցառումը համատեղ կարգով կազմակերպվել էր Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից:
Համաժողովի նպատակն էր հնարավորություն ընձեռել երկրներին՝ կիսվելու կայուն էներգետիկայի ոլորտում քաղաքականության իրականացման իրենց դրական փորձով և փոխանակվելու էներգետիկ անվտանգության ամրապնդման վերաբերյալ կարծիքներով ու գիտելիքներով: Հայաստանը նախորդ 15 տարիների ընթացքում կայուն էներգիայի անցման իր ուղում համեմատաբար հաջող փորձ է ունեցել:
EU NEIGHBOURS east