Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի հանքային ջրերի գործարանից դատարանով գումար են պահանջում

Դեկտեմբեր 07,2018 15:49

Երեւանում գործող պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի, գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանը հայցադիմումը վերադարձրել է:

2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, այն դատարանի վարույթ է ընդունվել: Սույն քաղաքացիական հայցով վճիռ կամ որոշում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը կհրապարակի դեկտեմբերի 12-ին:

Ինչո՞ւ են Դիլիջանի հանքային ջրերի գործարանին դատի տվել: Նախկինում հայտնել ենք, որ Դիլիջանի հանքային ջրերի գործարանը 2017թ. մի քանի ամիս չի աշխատել: Դիլիջան քաղաքից տեղեկացանք, որ գործարանը ներկայումս մասամբ է աշխատում, ընկերության սեփականատերերի միջեւ լուրջ հակասություններ կան:

Զանգահարեցինք Դիլիջանի հանքային ջրերի գործարան: Գործավարուհին խնդրեց ներկայանալ, հետո ասաց՝ տեսնեմ գործարանի տնօրեն Վլադիմիր Դանիելյանը տեղո՞ւմ է, թե՝ ոչ: Քիչ անց նա հայտնեց, որ տնօրենն աշխատասենյակից դուրս է եկել: Դրանից հետո 4 անգամ, տարբերի ժամերի զանգահարեցինք գործարանի նույն հեռախոսահամարին, սակայն զանգերին պատասխանող չեղավ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31