Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բանակը վերափոխել «շվեյցարական մոդել»-ով, տղամարդկանց՝ զենք տալ». «Մենք»-ի թեկնածուի առաջարկը

Դեկտեմբեր 07,2018 15:30

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին մասնակցող «Մենք» դաշինքը, որը միավորում է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին, առաջարկում է ավելացնել ՀՀ պայմանագրային զինծառայողների թիվը 20 հազարով` յուրաքանչյուր պայմանագրային զինծառայողի ամսական վճարելով 1000 դոլար: «Մենք»-ի պատգամավորի թեկնածու Արմեն Առաքելյանն Aravot.am-ի հետ զրույցում նշյալ առաջարկի մասին ասաց. «Նախկինում էլ շեշտել ենք, որ ՀՀ-ի պարագայում ճիշտը «պրոֆեսիոնալ բանակ» ունենալն է: Դա մարտունակության ուղիղ ճանապարհն է, իսկ 18 տարեկանները սպասարկող աշխատանք կարող են իրականացնել: «Խոպան» գնալու փոխարեն կարելի է եւ երկրի սահմանները պաշտպանել, եւ ընտանիք պահել»:

Արմեն Առաքելյանի անձնական համոզմունքն այն է, որ ՀՀ ԶՈՒ-ն պետք է առաջնորդվի բանակի «շվեյցարական մոդել»-ով. «Շվեյցարիայում բոլոր տղամարդիկ տանն ունեն մարտահագուստ եւ համապատասխան զինամթերք: Այսինքն, նրանք ամեն պահի պատրաստ են իրենց տունը, գյուղը կամ քաղաքը պաշտպանել: Ժամանակին Հիտլերը չհամարձակվեց Շվեյցարիա մտնել, քանի որ գիտեր՝ ամեն տուն «ամրոց» է, պետք է գրավել: Գտնում եմ, որ մենք էլ կարող ենք այս կերպ անել, եւ պարտադիր չէ զենքերը տանը պահել: Օրինակ՝ սահմանամերձ համայնքների պարագայում զինամթերքը կարելի է որոշակի տեղերում պահել»:

Ի դեպ, Արմեն Առաքելյանը հայտնեց, որ Շվեյցարիայում ավելի շատ հրաձգարան կա (14 .000), քան սրճարան եւ ռեստորան. «Ամեն գյուղ ունի իր հրաձգարանը, իսկ տղամարդիկ պարբերաբար մասնակցում են զորահավաքների»: Մեր զրուցակցի համոզմամբ, այս մոդելի կիրառման դեպքում Ադրբեջանը կգիտակցի, որ ամեն տուն գրավելու համար ստիպված է լինելու մարտ մղել:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/271388876906954/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31