ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշված չէ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթաժողովից հետո հայտարարել էր, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմների շուրջ, և քարտուղար կարող է դառնալ «Բելառուսի ներկայացուցիչ»:
«Ոչ, հարցը որոշված չէ: Իսկապես, ԵԱՏՄ առաջնորդների զրույցի ժամանակ օրակարգից դուրս այդ հարցը շոշափվել է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի կողմից, դա միանգամայն բնականոն պրակտիկա է, ցանկացած պետության ղեկավար ազատ է շոշափել հարցեր, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ այդ ժամանակ բանակցությունների սեղանի շուրջ բոլորը չէ, որ ներկա են եղել: «Աշխատանքը կշարունակվի»,- հավելել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ