Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» ակտիվիստները «Մենք»-ի թեկնածուին «աղջի»-ով են դիմել եւ ստացել սաստող ապտակ». Անի Խաչատրյանը՝ միջադեպի մասին

Դեկտեմբեր 07,2018 15:12

Դեկտեմբերի իննին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Մենք» դաշինքի նախընտրական շտաբներից մեկում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողներին պարզաբանումներ տվեց դաշինքի պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ըստ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի՝ «Մենք»-ի անդամները ծեծել են իր թիմակցին. «Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին, այնուհետև երեսին են հարվածել»:

Իսկ Անի Խաչատրյանի խոսքով, իրականությունը հետեւյալն է եղել. «Իմ քայլի» անդամները մոտեցել են մեր թեկնածու Արտավազդ Սարգսյանին, որը կնոջ եւ երեխայի հետ է եղել, ու ասել՝ «որ խնդրենք, մարկեր կտա՞ք»: Ասել են, որ չունեն: Իրենք պատասխանել են՝ «որ լավ մտածեք, ունեք, դուք եք մեր պաստառների վրա մարկերով նկարում»: Մենք ապացույցներ ենք ուզել, չեն ներկայացրել: Նրանք մեր թեկնածուին «աղջի»-ով են դիմել եւ ստացել սաստող ապտակ»:

Անի Խաչատրյանը հայտնեց, որ «Իմ քայլի» թեկնածու Մեսրոպ Պապիկյանը՝ վարչապետի խորհրդականը, կապվել է «Մենք»-ի թեկնածուի հետ, ծանոթացել իրավիճակին. «Կարծես ամեն ինչ հարթվել էր, բայց երեկոյան քաղաքացիական հագուստով եւ համազգեստով մոտ տասը ոստիկանների հետ Մեսրոպ Պապիկյանը ներխուժում է մեր շտաբ: Սկսում են բղավել… Ոստիկանությունը իշխանական թեկնածուի անձնական օգտագործման համա՞ր է, որ մտնեն շտապ ու վախեցնեն: «Շմայս»-ներից նոր ենք պրծել, ուստի իշխանությունը չպետք է թույլ տա, որպեսզի նման մարդիկ անցնեն խորհրդարան»:

Անի Խաչատրյանը նշեց, որ պահանջում է Մեսրոպ Պապիկյանից ինքնաբացարկ հայտնել եւ ներողություն խնդրել «Մենք» դաշինքից: Ըստ տիկին Խաչատրյանի՝ ոստիկանները հետեւել են, թե «Իմ քայլի» թեկնածուն եւ ակտիվիստներն ինչպես են իրենց շտաբում գոռում այնքան ժամանակ, մինչեւ չի եկել «Մենք»-ի շտաբի ղեկավարն ու նրանցից պահանջել դուրս գալ տարածքից:

Ինչ վերաբերում է պաստառներին, Անի Խաչատրյանը վստահեցրեց, որ «Մենք»-ի ակտիվիստները մրցակիցների պաստառները չեն փչացրել. «Իսկ «Իմ քայլի» ակտիվիստները պաստառները պոկել են եւ վրան փակցրել իրենցը: Մեկ այլ դեպքում, իմ պաստառների վրա փակցված են եղել «Իմ քայլի» թեկնածու Էդուարդ Աղաջանյանի պաստառները: Նա ներողություն է խնդրել, անցել-գնացել է: Իսկ ՀՅԴ-ն պատռել է իմ նկարները, մենք դա տեսել ենք, բայց ոստիկանների հետ չենք ներխուժել նրանց շտաբներ, ինչպես Մեսրոպ Պապիկյանն արեց»:

https://www.facebook.com/aravot.am/videos/209396729945657/

https://www.facebook.com/aravot.am/videos/1220203671478746/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31